Հայաստանը կակտիվացնի կապիտալի շուկան

09.06.2020 21:55
Հայաստանը կակտիվացնի կապիտալի շուկան

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը կակտիվացնի կապիտալի շուկան, նախօրեին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանըելույթ ունենալով ԱԺ–ում կազմակերպված 2019թ.ի բյուջեի կատարողականին նվիրված լսումներին։

Նրա խոսքով, արդեն մշակվել է կապիտալի շուկայի զարգացման միասնական ռազմավարություն, որը ներառում է չորս հիմնական բաղադրիչ, որոնք անդրադառնում են բոլոր դերակատարներին էմիտենտին, ներդրողին, բորսային և օրենսդրական կարգավորմանը։

«Արդեն իրականացվել են բոլոր հիմնական քննարկումներըփոխվարչապետի և ԿԲ ղեկավարի մասնակցությամբ։ Առաջիկայում այն կներկայացվի կառավարության հաստատմանը», – ասաց Խաչատրյանը չհրապարակելով մանրամասները։

Նա միայն նշեց, որ ռազմավարությունը կդառնա գործողությունների ինքնատիպ ծրագիր իշխանությունների համար` երկրում կապիտալի շուկայի զարգացման նպատակով։–0–


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև