ԿԲ պոտենցիալը մեծ է, ու ամբողջն օգտագործելու կարիք չկա COVID–19–ի դեմ պայքարում. Ջավադյան

12.06.2020 16:12
ԿԲ պոտենցիալը մեծ է, ու ամբողջն օգտագործելու կարիք չկա COVID–19–ի դեմ պայքարում. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի պոտենցիալը բավականին մեծ է, ու ամբողջն օգտագործելու կարիք չկա կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու միջոցառումների շրջանակում, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«Մենք օգտագործել ենք առաջին հերթին պրուդենցիալ գործիքներ, որ թույլ չտանք ապագայում ինչ-որ խնդիրներ լինեն բանկային համակարգում», – ասել է նա «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում։

«Երկրորդը՝ մենք սկսել ենք պատրաստվել այս ճգնաժամին ոչ թե կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո, այլ շատ ավելի շուտ, քանի որ նոր բուֆերներ, նոր գործիքներ ենք մտցրել, մեր բանկային համակարգն էլ բավականին բարվոք վիճակում է գտնվում։ Կարելի է ասել, որ մենք ունենք 17 առողջ, նորմալ առևտրային բանկ։ Հետաքրքիր բան ասեմ՝ ներդրողների կողմից նույնիսկ այս պայմաններում հետաքրքրություն կար մեր բանկային համակարգի նկատմամբ», – ընդգծել է Ջավադյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև