HSBC-ն մտադիր է կրճատել 35 հազ. աշխատակցի

18.06.2020 16:03
HSBC-ն մտադիր է կրճատել 35 հազ. աշխատակցի

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկը՝ բրիտանական HSBC-ն մտադիր է միջնաժամկետ հեռանկարում կրճատել շուրջ 35 հազ. աշխատողի համավարակի ֆոնին տնտեսական կորուստների պատճառով: Այս մասին հաղորդում է banki.ru-ն` հղում անելով Reuters-ին:

Գործակալության տեղեկություններով, բանկը նույնպես գրեթե լիովին կդադարեցնի նոր աշխատակիցների հավաքագրումը:

«Մենք չէինք կարող կանգնեցնել կրճատումները անորոշ ժամանակով. այս հարցը մեր կողմից միշտ դիտարկվել է իբրև «երբ, այլ ոչ թե եթե»»,- մեջբերում է գործակալությունը գործադիր տնօրեն Նոել Քուինի նամակից խոսքերը:

Ապրիլին բանկը հայտնել է առաջին չորս ամսում 48%-ով եկամտի կրճատման մասին, ցուցանիշների նվազումը գլխավորապես գրանցվել է ընկերության հաճախորդների վրա  համավարակի հետևանքների ազդեցության պատճառով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև