Ստացեք Յունիստրիմ դրամական փոխանցումներ առանց տնից դուրս գալու

22.06.2020 11:55
Ստացեք Յունիստրիմ դրամական փոխանցումներ առանց տնից դուրս գալու

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսի համավարակի պայմաններում հատկապես կարևոր է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները և հոգ տանել ոչ միայն մտերիմների, այլ նաև սեփական առողջության մասին:

Եթե դուք ուզում եք գումար ուղարկել Հայաստան, ապա տնից դուրս գալու կարիք չկա՝ օգտվեք Յունիբանկի մոբայլ հավելվածից: UniMobile հավելվածը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ՝ առանց բանկ այցելելու, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Դրամական փոխանցում ուղարկելու համար մուտք գործեք հավելվածի «Յունիստրիմ դրամական փոխանցումներ» բաժին և նշեք երկիրը, ստացողի անուն, ազգանունը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը, որից ցանկանում եք գումար ուղարկել:

Դրամական փոխանցում ստացողը կարող է ընտրել հաշվեհամարը, որին ցանկանում է առցանց գումար ստանալ: Դրա համար ընդամենը պետք է նշել կոդը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը: Մնում է միայն սեղմել հաստատման կոճակը և վերջ՝ գումարը ձեր տրամադրության տակ է:

«Յունիստրիմ դրամական փոխանցումները Հայաստանում ամենապահանջված ծառայություններից մեկն են: Արտերկրում ապրող հայերը ֆինանսապես աջակցում են իրենց ընտանիքներին և պարբերաբար գումար են ուղարկում ծնողներին և հարազատներին: UniMobile հավելվածի շնորհիվ այլևս կարիք չկա այցելել բանկ, որպեսզի գումար ուղարկեն կամ ստանան: Այդ ամենը կարելի է կատարել տանը, ընդամենը սեղմելով հեռախոսի մի քանի կոճակ», - նշում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Արթուր Ապերյանը:


«Օնլայն ծառայությունների զարգացումը և մեր հաճախորդների ապահովությունը ամենաարդիական խնդիրներից է: Յունիբանկի հետ համատեղ, մենք օգնում ենք հայկական սփյուռքին օգնել հարազատներին հեռահար, առանց վտանգելու իրենց առողջությունը: Հայաստանի բնակիչները ևս կարող են Յունիստրիմ փոխանցումներ ստանալ՝ մնալով տանը»,- նշում է Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի նախագահ Քսենյա Չերնիշովան:

UniMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store կամ Google Play: Ծառայությունից օգտվելու համար հայտը նույնպես կարելի է լրացնել օնլայն՝ www.unibank.am կայքում:

Հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև