«Միացի՛ր մեծ մրցավազքին». ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

23.06.2020 13:57
«Միացի՛ր մեծ մրցավազքին». ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկում է «Միացի՛ր մեծ մրցավազքին» անկանխիկ գործարքներ իրականացնելու արշավ: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի թողարկած Visa քարտերով կատարել ընդհանուր 300 հազարից մինչև 1 մլն դրամի սահմանում նվազագույնը 30 անկանխիկ վճարում:

Ըստ կատարված վճարումների չափի, հնարավոր է ստանալ՝

1. 300,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝

  • Xiaomi Redmi ապրանքանիշի Power bank,
  • նոթբուքի համար նախատեսված պայուսակ,
  • web տեսախցիկ,

2. 500,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝

  • JBL ապրանքանիշի բարձրախոս,
  • Marshall ապրանքանիշի ականջակալ,
  • նոթբուքի համար նախատեսված ուսապարկ,

3. 1,000,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝

  • AirPods ականջակալ,
  • Samsung Earbuds Plus ականջակալ,
  • JBL ապրանքանիշի բարձրախոս:

«Նշված պայմաններով գործարքներ կատարելուց անմիջապես հետո անհրաժեշտ է գրանցվել https://acba.am/visa-promo  հարթակում ՝ նվերներից որևէ մեկն ընտրելու համար: Նվերների քանակը սահմանափակ է»,- նշում են բանկից:

Քարտից քարտ փոխանցումները, ինտերնետային գործարքները (բացառությամբ հայաստանյան բանկերի կողմից սպասարկվող առցանց հարթակներում կատարված վճարումները), կոմունալ վճարումները, էլեկտրոնային դրամապանակների միջոցով կատարվող գործարքները և բջջային օպերատորների գրասենյակներում կատարվող վճարումները չեն համարվի գործառնություններ:

«Անկանխիկ վճարումների կատարումը ոչ միայն խնայում է Ձեր ժամանակը, այլ նաև հեշտ է, արագ ու ապահով: Բոլորիդ մաղթում ենք հաճելի և շահավետ գնումներ»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

Արշավի մյուս մանրամասներն ու բացառությունները՝ այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներով (010 31 88 88, 010 31 99 99) կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեսյբուքյան էջին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև