ՀՀ-ում պետյուջեի միջոցների պակաս և ազգային անվտանգության ֆինանսական սպառնալիք չկա. փոխնախարար

24.06.2020 15:38
ՀՀ-ում պետյուջեի միջոցների պակաս և ազգային անվտանգության ֆինանսական սպառնալիք չկա. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում բյուջետային միջոցների պակաս և ազգային անվտանգության ֆինանսական սպառնալիք չկա: Այս մասին չորեքշաբթի ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին այն մասին, որ իշխանությունները դժվարին իրավիճակում ծախսում են պահուստային ֆոնդից և դրանով իսկ ստեղծում վտանգ ազգային անվտանգության համար:

Նա նշել է, որ իշխանությունները հետևողականորեն աշխատում են և բոլոր գնահատումները տարբեր սցենարներով իրականացվում են հասկանալու համար, թե ֆինանսական կայունությունը երկրում որքանով է ապահովված:

 «Եթե որևէ ռիսկ տեսնենք, մենք բնականաբար, քայլեր կանենք այս ուղղությամբ: Եթե նկատի ունեք ֆիսկալ անկայունության, բյուջետային միջոցների անբավարարության պայմաններում անվտանգության խնդիրը, ես նման խնդիր չեմ տեսնում»,- ասել է Հայրապետյանը:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է երեք անգամ: Այդպիսով, հունիսի 12-ի կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 13-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 711 նոր դեպք, ընդհանուր` 21717։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև