Հայաստանի ֆինանսաբանկային հատվածը կայուն է և լավ կապիտալիզացված. ԿԲ նախագահ

30.06.2020 20:56
Հայաստանի ֆինանսաբանկային հատվածը կայուն է և լավ կապիտալիզացված. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգը բավականին կայուն է և լավ կապիտալիզացված, երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը։

Ավելի վաղ ԱՄՀ–ն չէր բացառել աշխարհում կորոնավիրուսի երկրորդ ալիքը, ինչի կապակցությամբ հիմնական շեշտը պետք է դրվի ֆինանսական և բանկային կաունության ապահովմանը։

Գալստյանը նշեց, որ կան տարբեր սցենարներ, որոնք հաշվի են առնում համավարակի հնարավոր նոր ալիքներն ու հղի են խնդիրներով աշխարհի բոլոր երկրների, այդ թվում` Հայաստանի տնտեսության համար։

Սակայն, նրա խոսքով, Հայաստանն այս դեպքում ունի առավելություն իր չափերի պատճառով, փոքր երկիրը թույլ է տալիս իրականացնել ավելի համալիր և արդյունավետ մոնիտորինգ։ «Անհրաժեշտության դեպքում ԿԲ–ն օգտագործում է ողջ գործիքակազմը, որը կիրառում է և կարող է կիրառել երկրում ֆինանսական կայունությունը պահպանելու համար», – հայտարարեց Գալստյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև