ԱԶԲ-ն և Հայէկոնոմբանկը 15 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագիր են ստորագրել՝ կանանց բիզնեսների վարկավորման ծավալներն ավելացնելու նպատակով

01.07.2020 22:36
ԱԶԲ-ն և Հայէկոնոմբանկը 15 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագիր են ստորագրել՝ կանանց բիզնեսների վարկավորման ծավալներն ավելացնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/, Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն 15 միլիոն դոլար արժողությամբ վարկ են ստորագրել՝ Հայաստանում, մասնավորապես, մայրաքաղաք Երևանից դուրս շրջաններում կին գործարարների պատկանող միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության (ՄՓՄՁ) սուբյեկտներին օժանդակելու նպատակով, նշվում է ԱԶԲ–ի մամուլի հաղորդագրության մեջ։

«Մենք շատ ուրախ ենք, որ համագործակցում ենք «Հայէկոնոմբանկ»-ի հետ՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու համար։  Դրանք էական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության վրա և հատկապես կարևոր են կանանց համար, քանի որ ապահովում են երկրի տնտեսական զարգացմանն ավելի մեծ մասնակցություն ու նպաստ ունենալու հնարավորություն»,- նշել է ԱԶԲ-ի մասնավոր հատվածի հետ գործառությունների վարչության ֆինանսական հաստատությունների բաժնի տնօրեն Քրիստին Էնգստրոմը։

ՄՓՄՁ-ների ֆինանսավորումը Հայաստանում սահմանափակ է, և առավել ևս՝ կանանց պատկանող և նրանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների համար։ Մոտավոր գնահատականներով՝ Հայաստանի 130.000 ՄՓՄՁ-ների կեսը չունի առևտրային վարկերից օգտվելու հնարավորություն, և նրանց 60%-70%-ը գյուղական բիզնեսներ են։

««Հայէկոնոմբանկ»-ի՝ ՄՓՄՁ-ների շուկայում հարուստ կենսափորձը, ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին ցուցաբերվող աջակցությունը մասնավորապես համահունչ են ԱԶԲ-ի նպատակներին և առաջնահերթություններին՝ Հայաստանում մասնավոր հատվածի ներգրավվածությանը և գենդերային ծրագրերի խթանմանը աջակցելու գործում»,-նշել է ԱԶԲ-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Պաոլո Սպանտիգիատին։

«Հայէկոնոմբանկ»-ը Հայաստանի արժեթղթերի բորսայում ցուցակված է 2002 թվականից։ Բանկը 49 մասնաճյուղ ունի Հայաստանում, որոնցից 23-ը՝ մարզերում, ինչը դրական ազդեցություն է թողել գյուղական շրջանների վրա։ 2011 թվականից «Հայէկոնոմբանկ»-ը հանդիսանում է ԱԶԲ-ի գործընկեր բանկ՝ Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: ԱԶԲ-ն նպատակ ունի հասնել  բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ձևավորմանը՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը՝ տարածաշրջանից։–0–


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև