Հայաստանում հունիսին 12–ամսյա գնաճը գրանցվել է 1,7%–ի սահմանում

03.07.2020 22:11
Հայաստանում հունիսին 12–ամսյա գնաճը գրանցվել է 1,7%–ի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2020թ.–ի հունիսին, 2019թ.–ի հունիսի համեմատ, կազմել է 1,7%, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։

Միաժամանակ ԱՎԿ–ի տվյալներով, հունիսին, մայիսի համեմատ, երկրում գրանցվել է գնանկում` 1,4%–ի սահմանում։

Հայաստանի 2020թ.–ի պետբյուջեում, որը հաստատվել է նախորդ տարվա դեկտեմբերին, տնտեսական աճն ամրագրված է 4,9%–ի սահմանում, գնաճը`4%–ի սահմանում (±1,5%)։ Սակայն, ՀՀ ԱԺ–ի կողմից ապրիլի 29–ին հաստատված «Հայաստանի 2020թ.–ի պետական բյուջեի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, ընթացիկ տարում կանխատեսվում է Հայաստանի տնտեսության 2%–անոց անկում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև