ՀՀ բանկերը հակաճգնաժամային միջոցառումներով բավարարել են 17331 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 82 մլրդ դրամ

15.07.2020 16:16
ՀՀ բանկերը հակաճգնաժամային միջոցառումներով բավարարել են 17331 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 82 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերը մասնավորապես առաջին և երկրորդ միջոցառումներով բավարարել են 17331 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 82 մլրդ դրամ գումար։ Այս մասին հայտնում է Հայաստանի Բանկերի Միության մամուլի ծառայությունը:

  Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ հումք, սարքավորումներ ձեռք բերելու, սննդի և դեղերի ներկրման, ինչպես նաև աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու համար, հուլիսի 7-ի դրությամբ բավարարվել է 947 վարկային հայտ՝ շուրջ  59 մլրդ դրամ գումարի  չափով. բավարարված մեկ հայտի միջին ծավալը կազմել ՝ 62․3 մլն ՀՀ դրամ։

«Նշենք, որ առաջին ծրագրի շահառու ընկերությունների գործունեության շրջանակը ներառում է տնտեսության գրեթե բոլոր հիմնական ուղությունները, այդ թվում՝ հյուրանոցային տնտեսություն, ռեստորաններ, գյուղ․վերամշակում, առևտուր, առողջապահություն։ Աշխարհագրության առումով ևս ծրագիրը բավականին ընդգրկուն է․արտոնյալ պայմաններով վարկեր ստացել են ընկերություններ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ 10 մարզերից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 16.384 վարկային հայտ՝ շուրջ 24 մլրդ դրամ գումարի  չափով։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ընդհանուր առմամբ սոցիալական ծրագրերի գծով բանկերի կողմից սպասարկվել են նաև տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ ստանալով սոցիալական աջակցության՝ իրենց հասանելիք գումարները։

«Բացի կառավարության ծրագրերից բանկերը շարունակում են նաև իրենց միջոցներով տնտեսության ակտիվ վարկավորումը»,- հաղորդվում է ՀԲԱ հայտարարության մեջ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև