Ավելի քան 150 միլիարդ դրամ. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի նոր նվաճումը

23.07.2020 18:34
Ավելի քան 150 միլիարդ դրամ. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի նոր նվաճումը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի միջոցների հանրագումարը հասել է շուրջ 154 միլիարդ ՀՀ դրամի։ Նշված միջոցներից շուրջ 126 միլիարդը զուտ դրամական մուտքերն են, իսկ 28 միլիարդը գոյացել է  միջոցների կառավարման արդյունքում։ Այս մասին հայտնում է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

 «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչներից մեկն է, կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ Կայուն եկամտային, Պահպանողական և Հավասարակշռված:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև