ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 4.5%

28.07.2020 12:42
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 4.5%

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./ԱՌԿԱ/.  Հուլիսի 28-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.5%, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 6.0%:

Հայաստանի Հանրապետության բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 3.0%:

ԿԲ–նվ երջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2020թ.–ի հունիսի 16–ին` նվազեցնելով 0,5 տոկոսային կետով`մինչև 4,5%.։

Ապրիլի 29–ին ԱԺ–ն հավանություն տվեց բյուջետային ցուցանիշների վերանայմանը COVID-19–ին դիմակայելու համար։ Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բացասական ազդեցությունը` ՀՆԱ–ի հարցով բյուջետային կանխատեսումը նվազեցվել է մինչև 2% (ավելի վաղ բյուջեում ամրագրված էր 4,9% –ի աճ ընթացիկ տարվա համար), իսկ պակասուրդն ավելացվել է մինչև 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 5%–ը (ավելի վաղ 2,3% էր)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև