Յունիբանկը նոր գործառույթներ է ավելացրել մոբայլ հավելվածում

30.07.2020 11:25
Յունիբանկը նոր գործառույթներ է ավելացրել մոբայլ հավելվածում

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/. Յունիբանկը թարմացրել է UniMobile հավելվածը՝ հեռավար սպասարկումն ավելի հարմարավետ դարձնելով հաճախորդների համար, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

UniMobile-ում ներդրվել են նոր գործառույթներ. այժմ օգտատերերը կարող են ինքնուրույն գրանցվել առցանց, կատարել քարտից քարտ փոխանցումներ և մարել այլ բանկերի վարկերը։

Առցանց գրանցումը կարևոր թարմացում է, որը թույլ է տալիս UniMobile-ի նոր օգտատերերին գործարկել  հավելվածին՝ առանց բանկ այցելելու։ Բավական է կատարել միայն մի քանի պարզ քայլ․

1 App Store-ից կամ Play Market-ից ներբեռնել հավելվածը,

2 Լրացնել անձնական տվյալները,

3 Տեղադրել անձնագրի կամ ID քարտի լուսապատճեն կամ լուսանկարը,

4 Ավելացնել ինքնանկարը /սելֆի/՝ անձնագիրը կամ ID քարտը ձեռքում:

Բանկը կտեղեկացնի գրանցման ավարտի մասին և օգտատիրոջը հասանելի կլինեն հավելվածի բոլոր գործառույթները։

ArCa համակարգերի  բանկերի կողմից տրամադրված քարտերի համալրումը օգտատերերի կոմից ամենասպասված ու պահանջված գործառույթներից մեկն է։ Այն հատկապես անհրաժեշտ է նրանց, ովքեր հաճախ են այլ անհատների փոխանցումներ կատարում կամ օգտվում են տարբեր բանկերի քարտերից։

Մեկ այլ կարևոր թարմացում է ցանկացած բանկի վարկի մարման  հնարավորությունը։ Օգտատիրոջն անհրաժեշտ է UniMobile հավելվածում պարզապես լրացնել վարկային կոդը և կատարել վճարումը։

UniMobile հավելվածի հնադպ պահանջարկը գնալով աճում է՝  2020թ.-ին  օգտատերերի քանակը 2019-ի համեմատ աճել է մոտ 40%-ով։ Հավելվածի օգնությամբ բանկի հաճախորդները կարողանում են բազմազան գործողություններ կատարել, այդ թվում՝

  • իրականացնել փոխանցումներ Յունիբանկի հաշիվների միջև ,
  • փոխանցումներ կատարել այլ բանկերի հաշիվներին,
  • համալրել ավանդային հաշիվներն ու մարել վարկերը,
  • կենսաթոշակային հաշվի մնացորդին,
  • կատարել միջազգային փոխանցումներ Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգով,
  • վճարել տարբեր ծառայությունների, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների դիմաց,
  • եղեկանալ փոխարժեքների մասին,
  • ծանոթանալ բանկի մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների և տերմինալների տեղադրման հասցեներին։

Հավելվածի օգտատերերը մշտական հասանելիություն ունեն վճարումների պատմությանը, ինչը հնարավորություն է տալիս հետևել ու վերահսկել սեփական ծախսերը։ Հաշիվներին և հեռավար ծառայությունների փաթեթին հասանելիությունը շուրջօրյա է։ Իսկ գործողությունների կրկնության հնարավությունը թույլ է տալիս էականորեն խնայել ժամանակը. հաճախորդը կարող է կատարել կանոնավոր վճարումներ՝ մի քանի ստեղնի օգնությամբ։

Օգտվելով UniMobile-ից՝ կարելի է ընտրել հետևյալ լեզուներից որևէ մեկը` հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Հարցերի դեպքում հաճախորդները կարող են դիմել հաճախորդների աջակցության ծառայություն։

Յունիբանկը կատարելագործում ու ընդլայնում է բջջային հավելվածի գործառույթները՝ նախապես մանրամասն ուսումնասիրելով հաճախորդների առաջարկություններն ու ցանկությունները։ Նման մոտեցման շնորհիվ UniMobile-ը յուրաքանչյուր թարմացման ժամանակ դառնում է ավելի հարմարավետ և թույլ է տալիս խնայել ավելի շատ ժամանակ բազմազան ֆինանսական գործողություններ կատարելու ընթացքում։

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև