Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2020թ.–ի առաջին եռամսյակում

30.07.2020 11:45
Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2020թ.–ի առաջին եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը 2020թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2020թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 40,6մլրդ դրամ` 2019թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 38,4մլրդ դրամի համեմատ` ավելանալով 5.9%–ով։ Հարկ է նշել, որ Հայաստանում գործող բոլոր 17 բանկերն առաջին եռամսյակն ավարտել են շահույթով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, շահույթի ցուցանիշով առաջատարների հնգյակում են Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Ամերիաբանկը, Հայէկոնոմբանկը, Ինեկոբանկը։ Առաջատար հնգյակին բաժին է հասնում առաջին եռամսյակի արդյունքում ստացված բանկային ամբողջ շահույթի 56.3%–ը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, 2020թ.–ի 6 ամսվա արդյունքում ամենաշահութաբեր բանկն Արդշինբանկն է, որի զուտ շահույթը կազմել է 6,8 մլրդ դրամ` 2019թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 5,2 մլրդ դրամի համեմատ (30.2%–ի աճ)։

Երկրորդ տեղում է Արմսվիսբանկը` 4,8 մլրդ դրամ շահույթով` 2019թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 4,2 մլրդ դրամի համեմատ (15.4%–ի աճ)։

Երրորդն Ամերիաբանկն է, որը 2020թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում ստացել է 4,6 մլրդ դրամի շահույթ` 2019թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 5,6 մլրդ դրամի համեմատ (17,9%–ի նվազում)։

Չորրորդ տեղում է Հայէկոնոմբանկը` 3,5 մլրդ դրամ շահույթով` 2019թ.–ին գրանցված 1,4 մլրդ դրամի համեմատ (141,9%–ի աճ)։

Առաջատարների հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որի շահույթը նշված ժամանակահատվածում կազմել է 3,2 մլրդ դրամ` 2019թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 3,5 մլրդ դրամի համեմատ (9.4%–ի նվազում)։

Ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը կազմելու համար աղբյուր է ծառայում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը, որը կազմվել է հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա, որոնք հրապարակվում են Ֆինանսական հաշվետվության միջազգային չափորոշիչներին համապատասխան։

Այս տեղեկագիրն ու գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարկետինգի բաժին (е-mail: [email protected])։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև