Ապարանում բացվեց Յունիբանկի մասնաճյուղ

18.08.2020 13:21
Ապարանում բացվեց Յունիբանկի մասնաճյուղ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Յունիբանկը նոր մասնաճյուղ բացեց Ապարան քաղաքում: Սա Յունիբանկի 53-րդ մասնաճյուղն է: Նորաբաց մասնաճյուղը գտնվում է Ապարան, Բաղրամյան 24 հասցեում: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից: Նորաբաց մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և հաճախորդներին տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում`

  • ավանդների ընդունում,
  • սպառողական և բիզնես վարկավորում,
  • դրամական փոխանցումներ,
  • Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
  • հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
  • ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում: 

Մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը, որը հագեցված է հերթերի կառավարման համակարգով և վճարային տերմինալով, հաճախորդների համար  կապահովի  հարմարավետ և արագ սպասարկում: Յունիբանկի տերմինալներով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց: Միաժամանակ հաճախորդներին հորդորում ենք հնարավորինս սպասարկվել օնլայն՝ օգտվելով բանկի մոբայլ հավելվածից կամ Ինտերնետ-Բանկ հաճախորդ համակարգից: Յունիբանկի մոբայլ հավելվածը հասանելի է «Մոբայլ բանկինգ» էջում:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև