Հայաստանի ընդհանուր պետական պարտքը մայիսից հունիս ավելացել է 6 մլն դոլարով

20.08.2020 20:26
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը մայիսից հունիս ավելացել է 6 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2020թ.–ի մայիսից մինչև հունիս կազմել է 7,721 մլրդ դոլար` ավելանալով 5,9 մլն դոլարով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն։

Այսպիսով, տարվա սկզբից Հայաստանի համախառն պետական պարտքն ավելացնել է 397,6 մլն դոլարով:

Միաժամանակ, զեկույցի համաձայն, նշմարվում են պետական պարտքի կառուցվածքի փոփոխություններ, քանի որ ֆիքսվել է արտաքին փոխառությունների նվազում և ներքին փոխառությունների ավելացում:

ԱՎԿ–ի տվյալներով, հանրապետության արտաքին պետական պարտքը 2020թ.–ի հունիսի վերջին կազմել է 5, 984 մլրդ դոլար` նախորդ ամսվա համեմատ նվազելով 13,5 մլն դոլարով։

Հունիսի վերջին Հայաստանի ներքին պարտքը կազմել է 1,737 մլրդ դոլար՝ ավելանալով 19,3 մլն դոլարով:

Ֆինանսների նախարարության գնահատականով, Հայաստանի պետական պարտքը տարվա արդյունքում կկազմի ՀՆԱ–ի 53,6%–ը, սակայն այն լիովին կառավարելի է և հնարավոր է նոր միջոցների ներգրավման հնարավորություն:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, COVID-19- ի պայմաններում Հայաստանը  պարտքի բեռը կավելացնի 260 մլրդ դրամով, ինչի արդյունքում 2020-ին բյուջեի դեֆիցիտը կարող է կազմել 324 մլրդ դրամ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև