Եզրափակում ենք ամառը զեղչերով․ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ hամատեղ ակցիա է մեկնարկում Visa-ի հետ

25.08.2020 16:28
Եզրափակում ենք ամառը զեղչերով․ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ hամատեղ ակցիա է մեկնարկում Visa-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./ԱՌԿԱ/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկում է «Եզրափակում ենք ամառը զեղչերով» ակցիան։

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, այն հաճախորդները, որոնք Visa քարտով կկատարեն 3$ և ավելի շահավետ գնումներ Aliexpress կայքի www.aliexpress.com կամ AliExpress հավելվածի միջոցով, կստանան լրացուցիչ մինչև 5$ զեղչ։

Ուշադրություն. զեղչը կախված է պատվերի արժեքից՝

  • 0,3$ զեղչի կտրոն՝ 3$- 4,99$ գնման դեպքում;
  • 0,5$ զեղչի կտրոն՝ 5$ - 9,99$ գնման դեպքում;
  • 1$ զեղչի կտրոն՝ 10$ -14,99$ գնման դեպքում;
  • 2$ զեղչի կտրոն՝ 15$ -19,99$ գնման դեպքում;
  • 3$ զեղչի կտրոն՝ 20$-24,99$ գնման դեպքում;
  • 4$ զեղչի կտրոն՝ 25$- 29,99$ գնման դեպքում;
  • 5$ զեղչի կտրոն՝ 30$ և նշված գումարը գերազանցող գնման դեպքում։

Զեղչ ստանալու համար գնումների քանակի սահմանափակում չկա: Պարզապես վճարեք գնումների դիմաց ցանկացած VISA քարտով՝ բացի Visa Business քարտից, և կայքը ավտոմատ կերպով կհաշվի և կկիրառի զեղչը։

Ակցիայի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ:

Ակցիան կգործի 24.08.20-ից ժամը 10։00 մինչև 29.08.2020 ժամը 10:59

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, տրամադրում է նորագույն և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց` կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ բանկային ծառայությունների զարգացման համար և ստեղծելով հատուկ բիզնես միջավայր բանկ–հաճախորդ հարաբերություններում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև