Facebook–ի բաժնետոմսերի գինը գերազանցել է 303 դոլարը

27.08.2020 14:19
Facebook–ի բաժնետոմսերի գինը գերազանցել է 303 դոլարը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./ԱՌԿԱ/. Facebook Inc.–ի բաժնետոմսերի գինը չորեքշաբթի առուվաճառքի արդյունքում գերազանցել է 300 դոլարը։

Մեկ օրում աշխարհի խոշորագույն սոցցանցի սեփականատեր հանդիսացող ընկերության բաժնետոմսերը թանկացել են 8,2%–ով` հասնելով 303,91 դոլարի, հաղորդում է finmarket.ru–ն։

Ընթացիկ տարվա սկզբից Facebook–ի կապիտալիզացիան կտրուկ ավելացել է 48%–ով։ Համեմատության համար նշենք, որ Standard & Poor's 500–ի ֆոնդային ցուցիչն այդ ժամանակահատվածում ավելացել է 7,7%–ով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև