Պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է. Ջանջուղազյան

03.09.2020 15:36
Պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է. Ջանջուղազյան

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է։

«Օրակարգի 33-րդ հարցով նախատեսվում է պահուստային ֆոնդից հատկացում կատարել, որը, ճիշտն ասած, չի քննարկվել՝ ենթադրում եմ հրատապությամբ պայմանավորված»,-ասաց նախարարը` տեղեկացնելով, որ այս ձևով ընդունելու դեպքում ձևակերպման և իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ներկա պահին գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է։

«Մինչև վերջնական ստորագրումը խնդրում եմ լուծում գտնել պահուստային ֆոնդի ավելացման ուղղությամբ, ապա նոր նախագիծը հաստատել», – ասաց Ջանջուղազյանը։

Ըստ նախագծի, հանրակրթական հաստատությունների համար պաշտպանիչ միջոցներ գնելու համար առաջարկվում է հատկացնել 646,8 մլն դրամ (մոտ 1,3 մլն դոլար)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև