Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հուլիսին ավելացել է 220 682մլն դոլարով` հասնելով 7 939 525 մլն դոլարի

09.09.2020 17:04
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հուլիսին ավելացել է 220 682մլն դոլարով` հասնելով 7 939 525 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2020թ.–ի հուլիսի վերջին կազմել է 7 939 525 մլն դոլար` հունիսի համեմատ ավելանալով 220 682 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ տարեսկզբից ընդհանուր պետական պարտքն ավելացել է 618 269 մլն դոլարով։

ԱՎԿ–ի տվյալներով, հանրապետության արտաքին պետական պարտքը 2020թ.–ի հուլիսի վերջին կազմել է 6 055 237 մլն դոլար` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 73 591 մլն դոլարով։

Արտաքին պարտքի կառուցվածքում 5 576 651մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարության պարտքին (70 015 մլն դոլարի աճ), ԿԲ–ի պարտքը կազմում է 478 586մլն դոլար (3 576 մլն դոլարի աճ)։

Հայաստանի ներքին պարտքը հուլիսի վերջին կազմել է 1 884 288մլն դոլար` ավելանալով 147 092մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 1 742 302մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերած պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 141 986 դոլար, ներքին երաշխիքներով ցուցանիշը չի ներկայացվել։

Միաժամանակ հուլիսի վերջի դրությամբ դրամով ընդհանուր պետական պարտքն ավելացել է 128 061,4 մլն դրամով և կազմել  3 851 940, 2 մլն դրամ։

Ֆինանսների նախարարության տվյալներով, ՀՀ–ում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի մակարդակը 2019թ.–ի արդյունքում կազմել է 53,6%, բայց այն ամբողջությամբ վերահսկելի է, և կա նոր ներգրավումների հնարավորություն։

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Հայաստանը 260մլրդ դրամով ավելացրել է պարտքային բեռը COVID-19–ի պայմաններում, ինչի արդյունքում բյուջեի պակասուրդը 2020թ.–ին կարող է կազմել 324մլրդ դրամ։

ԱՎԿ–ի տվյալներով, Հայաստանի համախառն պետական պարտքը 2019թ.–ի դեկտեմբերի վերջին կազմել է 7 324.167մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 158 091մլն դոլարով։ Հանրապետության արտաքին պետական պարտքը 2019թ.–ի դեկտեմբերին կազմել է 5 789 729մլն դոլար`ամսվա ընթացքում ավելանալով 163 477մլն դոլարով։ Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 5 300.412մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարության պարտքին (186.278մլն դոլարի աճ), իսկ ԿԲ–ի պարտքը կազմում է 489.317 մլն դոլար (նվազելով 22801մլն դոլարով)։ Միաժամանակ Հայաստանի ներքին պարտքը դեկտեմբերի վերջին հասել է 1 534.439մլն դոլարի` կրճատվելով 5.386մլն դոլարով ($1 - 488,57 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև