ԿԲ–ն .25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%

15.09.2020 15:13
ԿԲ–ն .25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25%, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%:

ՀՀ ԿԲ–ն  հուլիսի 28–ին կայացած նիստում անփոփոխ էր թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 4,5%։

2020թ.–ի ապրիլի 29–ին ՀՀ ԱԺ–ն հավանություն է տվել բյուջետային ցուցանիշների վերանայմանը` COVID-19–ին հակազդելու համար։ Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի անբարենպաստ ազդեցությունը` ՀՆԱ–ի մասով բյուջետային կանխատեսումը նվազեցվել է` մինչև 2% (ավելի վաղ բյուջեում ամրագրված էր 4,9%–ի աճ ընթացիկ տարվա համար), իսկ պակասուրդն ավելացել է` հասնելով մինչև 340մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 5%–ը (ավել վաղ` 2,3%)։–0–  


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև