Հայաստանում բարձրացվել է բանկային երաշխավորված ավանդների շեմը

17.09.2020 15:50
Հայաստանում բարձրացվել է բանկային երաշխավորված ավանդների շեմը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն նախօրեին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների օրինագիծը, որն առաջարկել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Ընդունված փոփոխությունների համաձայն, երաշխավորված դրամային ավանդի չափն ավելացել է` 10 մլն դրամից դառնալով 16 մլն դրամ, իսկ արտարժույթով ավանդների դեպքում` 5 մլն դրամից դառնալով 7 մլն դրամ։

Քննարկումների ընթացքում Մելքումյանը նշել է, որ վերջին անգամ այդ օրենքում փոփոխություններ են կատարվել 5 տարի առաջ։

Նա նաև նշել է, որ թեև 98% ավանդատուների ավանդները երաշխավորված են, մանրամասն վերլուծության ժամանակ պարզվում է, որ (նախկին) օրենքն անդրադրձել է ավանդների ծավալի միայն 41,5%–ին։

Մելքումյանն ավելացրել է, որ այդ փոփոխությունները չեն ստեղծի լրացուցիչ պարտավորություններ և ծանրաբեռնվածություն Հայաստանի բանկային համակարգի համար։

Նախագիծը հավանության է արժանացել Կենտրոնական բանկի կողմից։

Հիմա Հայաստանում ֆիզիկական անձանց ավանդներն իրավունք ունեն ընդունել միայն բանկերը, որոնք ավանդների փոխհատուցման համակարգի մասն են կազմում։ Դրանք բոլոր հայկական բանկերն են, որոնք ավանդից (դեպոզիտից) տոկոս են փոխանցում Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ։

Եթե բանկի լիզենցիան հետ վերցնեն կամ այն սնանկ ճանաչվի և այլ դեպքերում, հիմնադրամը կփոխհատուցի ավանդատուների միջոցները` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի համաձայն։

ԿԲ–ի կողմից հիմնադրված հինադրամը ոչ կոմերցիոն իրավաբանական անձ է։ Հիմնադրամի նպատակն է ապահովել երկրի բանկային համակարգի կայունությունն ու հուսալիությունը ֆիզիկական անձանց և մասնավոր ձեռներեցների ավանդների փոխհատուցումը երաշխավորելու միջոցով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև