ԱԿԲԱ Բանկը Մեղրիում նոր մասնաճյուղ է գործարկել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

23.09.2020 19:00
ԱԿԲԱ Բանկը Մեղրիում նոր մասնաճյուղ է գործարկել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ Բանկը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործարկել է Բանկի 61-րդ՝ «Մեղրի» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի ԱԿԲԱ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ փաթեթը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Այստեղ կարող ենք զարգացնել նորարարական գյուղատնտեսություն, որը տեղի բնակչությանը հնարավորություն կտա իրենց հայտնի մրգերով ու արտադրանքներով ներկա լինել ոչ միայն Հայաստանի շուկայում, այլ նաև՝ Ռուսաստանում և այլ երկրներում։ Այստեղ մատուցելու ենք բանկի գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական բոլոր պրոդուկտները, ծառայությունները, ինչպես նաև ինովացիոն տեխնոլոգիաներով հասանելի կդառնանք ու կնպաստենք նորարարական գյուղատնտեսության զարգացմանը։ Մարզը մեծ պոտենցիալ ունի ու համագործակցելով տեղի ֆերմերների հետ՝ կարող ենք լուրջ խնդիրներ լուծել»,– նշել է ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Նորաբաց մասնաճյուղում կգործի 24/7 Express Banking-ի սրահ, որտեղ քաղաքացիները կարող են շուրջօրյա գործարքներ կատարել՝ կոմունալ վճարել, վարկ մարել, ավանդ համալրել, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին և օգտվել բանկի տարբեր այլ ծառայություներից։

Բացման կապակցությամբ «Մեղրի» մասնաճյուղի հաճախորդները մինչև նոյեմբերի 14-ը հնարավորություն ունեն 12-24 ամսով ներդնել դասական և ընտանեկան ավանդ՝ արտոնյալ պայմաններով։ Իսկ ArCa Business և Visa Business քարտերը կտրամադրվեն առանց քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի՝ քարտի գործողության ամբողջ ընթացքում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև