Fitch Ratings–ը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը` «BB-»–ից մինչև «B+»` «Կայուն» կանխատեսմամբ

07.10.2020 15:39
Fitch Ratings–ը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը` «BB-»–ից մինչև «B+»` «Կայուն» կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշն արտարժույթով`«BB-»–ից մինչև «B+»` «Կայուն» կանխատեսմամբ:

Այս մասին նշվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ։

Այս տարվա ապրիլի սկզբին Fitch Ratings–ը վերանայել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը` «Կայունից» «Բացասական», և այն հաստատել է «BB-» մակարդակում։

Fitch–ը կանխատեսում է, որ այս տարի Հայաստանի տնտեսությունը կնվազի 6,2%–ով` 2017–2019թթ.–ին գրանցված 6,8%–ի միջին աճից հետո։ Իր նախորդ հաշվետվության մեջ գործակալությունը կանխատեսել է ՀՆԱ–ի աճի կտրուկ նվազում` մինչև 0,5%։

«Մենք կանխատեսում ենք, որ ՀՆԱ–ն հաջորդ տարի կավելանա 3,2%–ով, ինչը 2,3 տոկոսային կետով ցածր է, քան նախորդ զեկույցի մեջ, քանի որ հիմա մենք ակնկալում ենք արտաքին պահանջարկի ավելի թույլ վերականգնում, այդ թվում` զբոսաշրջության ոլորտը, բյուջետային միջոցների չեղարկման չափավոր դիմակայության հետ մեկտեղ։ Մենք կանխատեսում ենք, որ ՀՆԱ–ի աճը մի փոքր կբարելավվի` մինչև 4,0% 2022թ.–ին սպառողների և ներդրողների վստահության ամրապնդման ու զբոսաշրջության զարգացման շնորհիվ։ Մեր գլոբալ մակրոտնտեսական կանխատեսումների համաձայն, վերականգնման տեմպերը մեծ մասամբ կախված կլինեն առողջապահության ոլորտում ճգնաժամի զարգացումից և ինֆեկցիաների հետագա բռնկումներից, իսկ կարանտինային միջոցառումների հնարավոր կրկնությունն առանցքային ռիսկ է Հայաստանի տնտեսական հեռանկարների և մեր կանխատեսումների համար», – նշվում է զեկույցի մեջ։

Ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի երկայնքով տեղի ունեցող վերջին լայնամասշտաբ ռազմական գործողություններն ավելի շատ են տարածվել և ավելի ինտենսիվ էին, քան 2016թ.–ին տեղի ունեցած վերջին խոշոր բախումը։

«Թուրքիայի կողմից Ադրբեջանին ուղղված ավելի ուժեղ աջակցությունն ավելացնում է անորոշությունն ու ռիսկը, որ հակամարտությունն այս անգամ ավելի երկար կտևի։ Ընդհանուր կարծիքով, հակամարտությունը կմնա հիմնական տնտեսական գոտիներից դուրս` այդ կերպ սահմանափակելով տնտեսական ազդեցությունը, հաշվի առնելով Հայաստանի տարածք Ադրբեջանի հարձակողական օպերացիաների ներխուժման հնարավորությունը, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստանի ռազմական միջամտության ՀԱՊԿ–ի շրջանակում, և միջնորդային ջանքերը կհանգեցնեն հրադադարի, ու կողմերը կարճաժամկետ հեռանկարում կվերադառնան բանակցային գործընթացին։ Սակայն անորոշ է այն ասիճանը, որի շրջանակում զիջումները դիտարկվում են քաղաքականապես ընդունելի, կա ժամանակի ընթացքում ռազմական գործողությունների վերսկսման զգալի ռիսկ, ինչը մեծ ռիսկ է մեր տնտեսական ու ֆինանսական կանխատեսումների վատացման համար, հատկապես, Հայաստանի տարածքում ցանկացած հակամարտության դեպքում», – նշել են զեկույցի հեղինակները։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև