Հայկական բանկերը կամավոր վարկային արձակուրդ են տրամադրել ռազմաճակատում գտնվողներին. Ֆիննախ

28.10.2020 16:31
Հայկական բանկերը կամավոր վարկային արձակուրդ են տրամադրել ռազմաճակատում գտնվողներին. Ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական բանկերը կամավոր վարկային արձակուրդ են տրամադրել ռազմաճակատում գտնվողներին, ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ վարկային արձակուրդ սահմանելու օրենսդրական նախաձեռնությունը պետությունը չի նախատեսում, քանի որ խոսքը քաղաքացիական–իրավական հարաբերությունների մասին է։

«Չկա օրենք, որը կպարտավորեցնի բանկերին ներել վարկային պարտավորությունները, դա մնում է բանկերի հայեցողությանն ու նրանց որոշմանը։ Սակայն ռազմական դրության առաջին օրերից բանկերը, վարկային և լիզինգային կազմակերպությունները հանդես են եկել տարբեր հայտարարություններով` նշելով, որ պատրաստ են լինել մաքսիմալ ճկուն և ցուցաբերել որոշակի աջակցություն ռազմական գործողություններին մասնակցող քաղաքացիներին ինչպես մարման ժամկետների երկարացման, այնպես էլ տարկետման մասով», – ասաց Պողոսյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև