Հարկային մուտքերը ՀՀ պետբյուջե 2021թ.–ին կկազմեն մոտ 1,6 տրիլիոն դրամ

03.11.2020 15:55
Հարկային մուտքերը ՀՀ պետբյուջե 2021թ.–ին կկազմեն մոտ 1,6 տրիլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հարկային մուտքերը ՀՀ պետբյուջե 2021թ.–ին կկազմեն 1 տրիլին 500 մլրդ 900 մլն դրամ, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը երեքշաբթի 2021թ.–ի պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ։

Նրա խոսքով, 2021թ.–ի պետբյուջեի նախագծով, եկամտային մասը նախատեսված է 1 տրիլիոն 569 մլրդ դրամ, որից մոտ 95-96%–ը բաժին է հասնում հարկային մուտքերին` 1 տրիլիոն 500 մլրդ 900 մլն դրամ։

Նա նաև նշեց, որ 2020թ.–ին հարկային մուտքերը նախատեսված են 1 տրիլիոն 356 մլրդ դրամ, սակայն հետագայում ցուցանիշը նվազեցվել է 35մլրդ դրամով` մինչև 1 տրիլիոն 320 մլրդ դրամ 2020թ.–ի արդյունքում։

«Սակայն մենք ակնկալու ենք, որ կգերազանցենք 2020թ.–ի ցուցանիշը, քանի որ փոփոխությունները կազմվել են մինչև սեպտեմբերյան ցուցանիշները ստանալը, որոնք լավատեսություն են ներշնչում, իսկ ստեղծված իրավիճակը բարձրացրել է հարկատուների պատասխանատվության աստիճանը», – ասաց Ջանջուղազյանը։

Նա նաև նշեց, որ 2019թ.–ին հարկային մուտքերի փաստացի ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 464 մլրդ դրամ տնտեսական վերելքի ժամանակ, այն դեպքում, երբ գործել է ԱԱՀ–ի գծով պարտավորությունների վերադարձի օրենքը։

Չնայած դրան, նրա խոսքով, ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցության աճը ՀՆԱ–ի բավականին բարձր ցուցանիշի դեպքում կազմել է 22,3%` ապահովելով աճ` 1,4 տոկոսային կետով։

«Նման ցուցանիշի ենք նախատեսում հասնել 2021թ.–ին, չնայած 2020թ.–ին սպասումներն ավելի համեստ են և գնահատվում են 21,7% (ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը), սակայն չի բացառվում հարկերի ավելի բարձր հավաքագրում և ՀՆԱ–ի մակարդակի փոփոխություն», – ասաց Ջանջուղազյանը։

Խոսելով պետբյուջեի եկամտային հատվածի մասին` նախարարը նաև նշեց, ,որ Հայաստանը նախատեսում է ստանալ 23,2մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որից 1,7մլրդ դրամը բյուջետային աջակցություն է, մնացածը նպատակային դրամաշնորհներն են։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ հարկերի հավաքագրման մասով սպասելիքները 2020թ.–ի արդյունքում նախատեսվածից ավելի բարձր են։

«Մենք նախատեսել ենք 21,4% (ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը, խմբգր.), սակայն դրել ենք ավելի բարձր նշաձող և հույս ունենք, որ ռազմական գործողությունները (Արցախում) շուտ կավարտվեն, և մնացած երկու ամսում մենք կկարողանանք ապահովել հարկերի հավաքագրման ավելացում», – ասաց Հովհաննիսյանը։

2021թ.–ի պետյբուջեի նախագծի համաձայն, եկամուտները նախատեսված են 1 տրիլիոն 569,06մլրդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 843,1մլրդ դրամ` 274մլրդ դրամ պակասուրդի դեպքում (ՀՆԱ–ի 4,1%–ը)։ Տնտեսական աճը նախատեսված է 4,8%–ի սահմանում, գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%) ($1 – 493,76 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post