Հայաստանում հոկտեմբերին 12–ամսյա գնաճը կազմել է 1,3%

06.11.2020 16:38
Հայաստանում հոկտեմբերին 12–ամսյա գնաճը կազմել է 1,3%

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2020թ.–ի հոկտեմբերին, 2019թ.–ի հոկտեմբերի համեմատ, կազմել է 1,3%, նշվում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։

Միաժամանակ ԱՎԿ–ի տվյալներով, այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, երկրում գրանցվել է 0,5%–անոց գնաճ։

2020թ.–ի հունվար–հոկտեմբերին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գները բարձրացել են 0,9%–ով։

Նախորդ տարվա դեկտեմբերին հաստատված 2020թ.–ի պետբյուջեում տնտեսական աճն ամրագրված է 4,9%–ի սահմանում, գնաճը` 4%–ի սահմանում (±1,5%)։ Սակայն ՀՀ ԱԺ–ի կողմից ապրիլի 29–ին «Հայաստանի 2020թ.–ի պետական բյուջեի մասին» օրենքում հաստատված փոփոխություններով և լրացումներով, ընթացիկ տարում կանխատեսվում է տնտեսության անկում 2%–ի սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև