Դրամի փոխարժեքի տատանումը վերահսկելի մակարդակում է. Ֆիննախ

18.11.2020 14:10
Դրամի փոխարժեքի տատանումը վերահսկելի մակարդակում է. Ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Դրամի փոխարժեքի տատանումը վերահսկելի մակարդակում է, երեքշաբթի ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մենք ուզում ենք հավատալ, որ հայկական դրամի փոխարժեքի ներկայիս տատանումը ժամանակավոր երևույթ է, և այն գտնվում է վերահսկելի մակարդակում, ինչպես նաև դրա ազդեցությունը կլինի կառավարելի», - ասաց Ջանջուղազյանը:

Ինչ վերաբերում է փոխարժեքի տատանումների հնարավոր ազդեցությանը 2021 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վրա, նախարարը նշեց, որ բյուջետային ցուցանիշների հաշվարկների հիմքում ընկած էր նոյեմբերի 2–ին գրանցված հայկական դրամի փոխարժեքը։

«Ինչպիսն կլինի փոխարժեքը, դրանից էլ կախված է բյուջեի կատարումը: Եթե կառավարության հնարավորությունները բավարարեն, համապատասխան արձագանք կլինի, եթե ոչ, ապա այն կդառնա լրացուցիչ քննարկման և որոշումների կայացման առարկա», - ասաց Ջանջուղազյանը:

2021թ.–ի պետյբուջեի նախագծի համաձայն, եկամուտները նախատեսված են 1 տրիլիոն 569,06մլրդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 843,1մլրդ դրամ` 274մլրդ դրամ պակասուրդի դեպքում (ՀՆԱ–ի 4,1%–ը)։ Տնտեսական աճը նախատեսված է 4,8%–ի սահմանում, գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև