Fitch Ratings միջազգային գործակալությունը հետ է կանչել Երևանի վարկանիշը

23.11.2020 23:44
Fitch Ratings միջազգային գործակալությունը հետ է կանչել Երևանի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հետ է կանչել Երևան քաղաքի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները (IDR) արտարժույթով և ազգային արժույթով, քանի որ էմիտենտը որոշել է դադարեցնել վարկանիշային գործընթացին մասնակցել: Այս մասին նշվում է գործակալություն ստացված մամուլի հաղորդագրության մեջ:

«Այսպիսով, Fitch –ն այլևս չի ունենա բավարար տեղեկատվություն վարկանիշը պահպանելու համար: Ըստ այդմ, Fitch-ն այլևս վերլուծություն չի իրականացնում Երևան քաղաքի համար, այդ թվում` բնապահպանական, սոցիալական և կառավարման գործոնների համապատասխանության գնահատականները: Վարկանիշները հետ են կանչվել հետևյալ պատճառով՝ սխալ կամ անբավարար տեղեկատվության տրամադրում», - նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Երևանի (Հայաստանի) էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշն արտարժույթով`«BB»–ից մինչև «B+»` «Կայուն» կանխատեսմամբ:

 Վարկանիշի այս նվազեցումը հետևում է Հայաստանի սուվերեն վարկանիշերի վերաբերյալ նմանատիպ գործողությանը, որը պայմանավորված է երկրում սպասվածից ավելի լուրջ տնտեսական իրավիճակի վատթարացմամբ կորոնավիրուսի համաճարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների սրացման հետևանքով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև