Հայաստանում գնաճը 2020թ.–ի արդյունքում չի գերազանցի նախատեսված 4%–ը. ԿԲ

15.12.2020 23:09
Հայաստանում գնաճը 2020թ.–ի արդյունքում չի գերազանցի նախատեսված 4%–ը. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2020թ.–ի արդյունքում չի գերազանցի նախատեսված 4%–անոց մակարդակը, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, 2020թ.–ի նոյեմբերին գնաճը կազմել է 1,3%` 2019թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 1,1%–ի համեմատ, ինչի պայմաններում 12–ամսյա գնաճը կազմել է 1,6%, ինչը դեռևս ցածր է նպատակային 4%–ի ցուցանիշից։

Նա նշել է, որ նոյեմբերին շարունակել է ավելանալ նաև բնական 12–ամսյա գնաճը, որը, ամսվա վերջի տվյալներով, կազմել է մոտ 2%։

«Գնաճը պահպանվում է նախատեսված ցածր մակարդակում և գտնվում է 1,6%–ի սահմաններում։ Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ այն կհասնի կանխատեսված ստորին շեմին (4% (±1,5%))», – ասաց Գալստյանը։

 Նա նաև նշեց, որ ԿԲ–ն ֆիքսում է, որ ապրանքների որոշ տեսակներով գրանցվում են գնաճային երևույթներ, որոնք պայմանավորված են տարբեր գործոններով, կա լուրջ աճ պարենային ապրանքների միջազգային շուկայում, ինչին նաև նպաստում է հայկական դրամի արժեզրկումը։

Սակայն, ինչպես վստահեցրել է ԿԲ նախագահը, չնայած փոփոխություններին, գնաճը տարվա արդյունքում չի գերազանցի նախատեսված ցուցանիշը։

Տնտեսական աճը 2021թ.–ի պետբյուջեում նախատեսված է 3,2%–ի սահմանում, գնաճն ամրագրված է 4%–ի մակարդակում (±1,5%)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև