ԿԲ–ում ամփոփվել են «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթի արդյունքները

24.12.2020 11:19
ԿԲ–ում ամփոփվել են «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները, հաղորդում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը:

Մրցույթին մասնակցելու նպատակով հետազոտական-վերլուծական աշխատանքներ էին ներկայացրել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 8 ուսանող:

«Ուսանողների աշխատանքները գնահատելով, ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ է սահմանել 3 ուսանողի՝ Հայկ Քալանթարյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Դավիթ Մինասյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան),  Անդրանիկ Մարգարյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), համար», – նշվում է ԿԲ–ի հաղորդագրության մեջ:

«Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթն անցկացվում է 2003 թ-ից սկսած: Այս ընթացքում կրթաթոշակ է ստացել 104 ուսանող:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև