«Կոմիտաս–150» հուշադրամը զբաղեցրել է 3–րդ տեղը «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում

11.01.2021 22:40
«Կոմիտաս–150» հուշադրամը զբաղեցրել է 3–րդ տեղը «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ․ թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում, հաղորդում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հուշադրամի էսքիզների հեղինակներն են՝ Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

««Դրամների համաստեղություն-2020» մրցույթին մասնակցելու հայտով են դիմել 26 կազմակերպություն 17 երկրներից՝ ներկայացնելով 2019 թ․ թողարկված 159 հուշադրամ։ Հաղթող հուշադրամներն ընտրվել են միջազգային ժյուրիի քվեարկության արդյունքներով: Մրցույթի նյութերին կարող եք ծանոթանալ www.gold10.ru կայքէջից», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև