Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

14.01.2021 11:16
Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. Յունիբանկը մինչև այս տարվա մարտի 31-ը երկարաձգել է ձեռներեցների համար իրականացվող ակցիայի ժամկետը, որի շրջանակներում կարելի է կատարել SWIFT միջազգային դրամական փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է ՝

  • երկու հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով,
  • առաջին երեք ամսվա ընթացքում  SWIFT փոխանցումների իրականացում  անվճար, այնուհետև՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով,
  • անհատական փոխարժեքներ փոխարկման ժամանակ:

Փաթեթի արժեքը կազմում է ընդամենը 10 000 ՀՀ դրամ տարեկան:

«Լոյալ հաճախորդ» փաթեթը մշակված է հատուկ Յունիբանկի վարկառու հաճախորդների համար և ներառում է՝

  • անվճար SWIFT փոխանցումներ,
  • անհատական փոխարժեքներ փոխարկման ժամանակ:

«Մենք ձգտում ենք SWIFT փոխանցումները դարձնել առավելագույնս մատչելի բիզնեսի համար: Հաշվի առնելով հաճախորդներից ստացված դրական արձագանքները և նրանց բարձր հետաքրքրվածությունն այս ծառայության նկատմամբ,  որոշում ընդունեցինք երկարաձգել ակցիայի ժամկետը: Մեր առաջարկը հնարավորթյուն է տալիս բիզնեսին կրճատել իր ծախսերը և այն ուղղել իրենց զարգացմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է  արտաքին տնտեսական գործունեության աշխուժացմանը», - ասում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:

 Յունիբանկն ապահովում է SWIFT փոխանցումներ բոլոր ուղղություններով՝ համագործակցելով Raiffaisen Bank International AG (Ավստրիա), Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան) և այլ առաջատար արտասահմանյան բանկերի հետ:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև