Հայաստանում 12–ամսյա գնաճը դեկտեմբերին կազմել է 3,7%

14.01.2021 19:12
Հայաստանում 12–ամսյա գնաճը դեկտեմբերին կազմել է 3,7%

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում գները 2020թ.–ի դեկտեմբերին, 2019թ.–ի դեկտեմբերի համեմատ (12–ամսյա գնաճ), ավելացել են 3,7%–ով, նշվում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։

Միաժամանակ ԱՎԿ–ի տվյալներով, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, երկրում գնաճը գրանցվել է 3,4%–ի սահմանում։

Միաժամանակ 2020-ի հունվար-դեկտեմբերին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 1,2%։

ՀՀ պետբյուջեի համաձայն, սկզբում տնտեսական աճը 2020թ.–ին նախատեսված էր 4,8%–ի սահմանում, սակայն ավելի ուշ, հաշվի առնելով հանգամանքները, այն վերանայվեց դեպի անկում` տարվա արդյունքում 6%–ի չափով, հոկտեմբերի կանխատեսումներով այն կարող է հասնել 7,9%–ի։ Հայաստանի 2020թ.–ի պետբյուջեում գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև