Հայաստանի պետական պարտքը 2020թ.–ին կազմել է մոտ 7,97 մլրդ դոլար

25.01.2021 15:15
Հայաստանի պետական պարտքը 2020թ.–ին կազմել է մոտ 7,97 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/.  Հայաստանի համախառն պետական պարտքը 2020թ.–ի ընթացքում ավելացել է 647,2 մլն դրամով և դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է 7 968,5 մլն դոլար, նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ։

Նշվում է, որ ընդհանուր պարտքի կառուցվածքում ավելի քան 7,5 մլրդ դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարության պարտքին (676,6 մլն դոլարի աճ), իսկ ԿԲ–ի պարտքը դոլարային արտահայտմամբ կրճատվել է 29,4 մլն դոլարով` հասնելով 459,9 մլն դոլարի։

Կառավարության պարտքի կառուցվածքում Հայաստանի արտաքին պետական պարտքը 2020թ.–ի վերջին կազմել է 5 593,2 մլն դոլար, ներքին պարտքը`1 915,3 մլն դոլար։

Fitch Ratings գործակալության հոկտեմբերյան կանխատեսմամբ, Հայաստանի պետական պարտքը 2020թ.–ի վերջին կաճի`մինչև ՀՆԱ–ի 63,9%–ը (մեկ տարի առաջ` 53,5%)։

ԱՄՀ–ն դեկտեմբերի հաշվետվության մեջ կանխատեսել էր, որ Հայաստանի պետական պարտքը միջնաժամկետ հեռանկարում կկրճատվի մինչև ՀՆԱ–ի 60%–ը։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ պետական պարտքի մակարդակը ՀՆԱ–ի նկատմամբ 2020թ.–ի արդյունքում կկազմի 66,5%` 2019թ.–ին գրանցված 49,9%–ի համեմատ, իսկ 2021թ.–ին կհասնի 67%–ի։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև