ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Թել-Սել» ՓԲԸ-ին

01.02.2021 21:40
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Թել-Սել» ՓԲԸ-ին

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Թել-Սել» ընկերությունը համագործակցում են ավելի քան 10 տարի` վճարահաշվարկային գործարքների սպասարկման շրջանակներում, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

2020թ. սկսեց համագործակցել նաև փաստաթղթավարկային գործառնություններով: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ ընդլայնված համագործակցությունը «Թել-Սել» ՓԲԸ-ին հնարավորություն կտա իրականացնել զարգացման հետագա ծրագրերը. խթանել էլեկտրոնային առևտրի զարգացումը և էլեկտրոնային փողի օգտագործումը, ընդլայնել տերմինալային ցանցը և վճարումների ընդունման կետերը, կատարելագործել տեխնիկական հագեցվածությունը և ծրագրային ապահովումը՝ հնարավորինս հարմարավետ ու մատչելի դարձնելով վճարումների և դրամական փոխանցումների գործընթացը: 

Telcell-ը շարունակում է մնալ Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայի առաջատարը՝ տեխնիկական և անվտանգության ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող իր համակարգով: Այն անընդհատ ընդլայնվում է՝ առաջարկելով նորարարական տարբեր ծառայություններ: Telcell տերմինալնային ցանցը սպասարկում է ավելի քան 3500 տերմինալներ Հայաստանի բոլոր մարզերում: Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակից ակտիվ օգտվում է 200 հազարից ավելի օգտատեր: Ներկայումս ընկերության համակարգի միջոցով ընդունվում են վճարումներ շուրջ 450 ծառայությունների դիմաց: 

Telcell-ի ծառայությունների շնորհիվ՝ 2012թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն անցում կատարեց վճարային տերմինալների միջոցով հաճախորդների ինքնասպասարկմանը՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով արագ և հարմարավետ կատարել տարատեսակ վճարումներ ու փոխանցումներ, քարտային և բանկային հաշիվների, ավանդների համալրում, վարկերի մարում` ըստ ժամանակացույցի և վաղաժամկետ: 

«Թել-Սել» ընկերության հետ համատեղ Բանկը մեկնարկել է նաև հեռահար ծառայություն, որի շնորհիվ հաճախորդները կարող են դրամական արագ փոխանցումներ ստանալ Բանկի քարտերին: Հաճախորդին ընդամենն անհրաժեշտ է Telcell վճարային տերմինալի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» բաժնից ընտրել «Դրամական փոխանցման ստացում» դաշտը և լրացնել անհրաժեշտ տվյալները՝ քարտի համարը, որին փոխանցվելու է դրամական փոխանցումը, դրամական փոխանցման ծածկագիրը, փոխանցման արժույթն ու գումարը, փոխանցման ստացման նախընտրելի արժույթը, բջջային հեռախոսահամարը: 

Բանկի կողմից տրամադրվող վարկային պրոդուկտներն ու ֆինանսական գործիքներն ուղղված են ձեռնարկատերերի տարատեսակ խնդիրների լուծմանը՝ բիզնեսի զարգացման տարբեր փուլերում: Վարկային պրոդուկտները տրամադրվում են առևտրային գործարքների ֆինանսավորման, կարճաժամկետ ներդրումների, հիմնական և շրջանառու միջոցների համալրման, ինչպես նաև հաճախորդների կրեդիտորական պարտքերի մարման նպատակով: 

Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրառում է ֆինանսավորման անհատական ​​ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես գործունեության առանձնահատկությունները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ  մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև