HSBC Հայաստանը` «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկ» ըստ «Euromoney» ամսագրի 2020թ. հարցման

09.02.2021 13:46
HSBC Հայաստանը` «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկ» ըստ «Euromoney» ամսագրի 2020թ. հարցման

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի/ԱՌԿԱ/. Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2020թ. անցկացրած հարցման «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկը Հայաստանում», ինչպես նաև երկրորդ անգամ արժանացել է «Հայաստանում կորպորատիվ ծառայությունների ոլորտում լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Euromoney» ամսագրի հարցմանը մասնակցել են դրամական միջոցների կառավարման և ֆինանսական շուկաների մասնագետներ, ինչպես նաև ֆինանսական փորձագետներ ամբողջ աշխարհից: Հարցվողներին առաջարկվել է գնահատել իրենց հետ համագործակցող ֆինանսական հաստատություններին, ինչպես նաև վերջիններիս կողմից մատուցվող կորպորատիվ ծառայությունների որակը:

««Euromoney» ամսագրի կողմից երրորդ անգամ անընդմեջ «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկ» ճանաչվելը վերահաստատում է հաճախորդների վստահությունը HSBC Հայաստանի նկատմամբ: Միջազգային բարձրորակ բանկային պրոդուկտների տրամադրման, որակյալ ծառայությունների մատուցման և կորպորատիվ ծառայությունների գծով արհեստավարժ մասնագետների առօրյա աշխատանքի շնորհիվ մենք օգնում ենք  մեր հաճախորդներին բարձրացնել իրենց ֆինանսական գործառնությունների արդյունավետությունը և նվազեցնել դրանց հետ փոխկապակցված ռիսկերը: Այս մրցանակն առավել նշանակալից է այս տարի  բարձրորակ հեռահար բանկային ծառայությունների մատուցման, աճող կիբեր ռիսկերի կառավարման և համավարակից բխող այլ մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել շուկայում արդիական լուծումներ, բարձրորակ ծառայություններ առաջարկելու և համաշխարհային լավագույն փորձը ներկայացնելու ուղղությամբ` մեր հաճախորդների վստահությունն արդարացնելու և սպասումները բավարարելու ու գերազանցելու մղումով»,-նշեց Կորպորատիվ ծառայությունների զարգացման և կառավարման վարչության ղեկավար Վարդան Շահբազյանը:

Բացի այդ, այս տարի, HSBC Բանկը 9-րդ անգամ անընդմեջ արժանացել է «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկն աշխարհում» մրցանակին:

Հարցման արդյունքները վկայում են կորպորատիվ ծառայությունների ոլորտում HSBC Բանկի առաջատար դիրքի մասին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում:

«Euromoney» ամսագրի հարցումն անցկացվել է 2020 թ.-ի հունիսից մինչև 2020 թ.-ի հուլիսի 17-ը:

«Euromoney» ամսագիրը Euromoney Group-ի հայտնի հրատարակություն է, որն անցկացնում է ամենամյա հարցում-հետազոտություն` դասակարգելով կորպորատիվ ծառայությունների լավագույն մատակարարներին ամբողջ աշխարհում:

HSBC Խմբի մասին

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2020թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,923 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC Հայաստանի մասին

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 362 աշխատակիցների միջոցով: 2020 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 298 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրվածվարկեր:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև