«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է դրամաշնորհային հայտերի ընդունումը

09.02.2021 13:59
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է դրամաշնորհային հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար, հաղորդում է ԱԿԲԱ Բանկի մամուլի ծառայությունը:

Բարեգործական հիմնադրամը  մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, այն կտևի մինչև  ս.թ. մարտի 10-ը ներառյալ։

Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝

  • նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
  • օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,
  • առաջարկում են նորարարական լուծումներ,
  • միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:

Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև