ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիայի արդյունքները

10.02.2021 20:37
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը  2020թ․ հոկտեմբերին մեկնարկել էր «Շահավետ ներդրում» ակցիան, որն իրականացվեց երկու փուլով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Այն հաճախորդները, ովքեր ակցիայի ընթացքում (27.10.2020-30.12.2020թթ.) ձևակերպեցին ՀՀ դրամով «Շահավետ» ավանդ 365-730 օր ժամկետով, տարեկան 10%  տոկոսադրույքով (տարեկան տոկոսային եկամտաբերություն 9,97%), տոկոսագումարներն ավանդի ժամկետի վերջում ստանալու պայմանով, ստացան հնարավորություն ակցիայի ավարտին կրկնապատկելու իրենց ավանդի տարեկան տոկոսադրույքը:  

«Շահավետ ներդրում» ակցիային մասնակցում էին նաև «Պրոգրես», «Հարմարավետ» և «Սոցիալական» ավանդատեսակները՝ տվյալ ավանդների համար գործող պայմաններով: 

Ակցիայի արդյունքներն ամփոփվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում՝ Բանկի Ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ: Ակցիայի 10 հաղթողները ստացան իրենց գործող ավանդների տոկոսադրույքների կրկնապատկում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում «Շահավետ ներդրում» ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում է հաղթողներին և խրախուսում բոլոր հաճախորդներին ցուցաբերելու ակտիվություն, հետևելու Բանկի ակցիաներին և հատուկ առաջարկներին: Բանկը ոչ միայն աշխատում է նորարարական բանկային պրոդուկտների ներդրման և բանկային ծառայությունների կատարելագործման ուղղությամբ, այլ նաև իր հաճախորդների համար մշակում է հետաքրքիր, շահավետ առաջարկներ և հաճելի անակնկալներ:

Բանկում գործող ավանդների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև