Յունիբանկը ժամկետից շուտ ամբողջովին տեղաբաշխել է դրամային պարտատոմսերը

16.02.2021 18:48
Յունիբանկը ժամկետից շուտ ամբողջովին տեղաբաշխել է դրամային պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./ԱՌԿԱ/. Յունիբանկը ժամկետից շուտ՝ ընդամենը մեկ շաբաթում, ամբողջովին տեբաշախեց դրամային պարտատոմսերի 1 մլրդ դրամի թողարկումը: Պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Այժմ տեղաբաշխման ընթացքում է բանկի դոլարային պարտատոմսերի թողարկումը: Պարտատոմսերի թողարկման  ծավալը  կազմում է  5 մլն ԱՄՆ դոլար, արժեկտրոնային եկամուտը՝ 5.3% տարեկան, շրջանառության ժամկետը՝  36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: Դոլարային պարտատոմսերի երկրորդային ցուցակումն կիրականացվի Մոսկվայի բորսայում, ինչի շնորհիվ ռուսաստանյան ներդրողները կարող են դրանք ձեռքբերել առանց Հայաստանում հաշիվ բացելու:

 
Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում: Պարտատոմսերի հիմնական առավելությունները երաշխավորված բարձր եկամուտն ու ապահովվածությունն է: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Եվս կարևոր առավելություն է, որ  Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:
 
Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 22.01.2021թ. թիվ 1/25 Ա որոշմամբ), դրա լրացումները և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև