ԱրարատԲանկը գրքերով է դիմավորում իր գրքասեր հաճախորդներին (ՖՈՏՈ)

19.02.2021 18:29
ԱրարատԲանկը գրքերով է դիմավորում իր գրքասեր հաճախորդներին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./ԱՌԿԱ/. Այսօր, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տարեդարձի և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, ԱրարատԲանկը գիրք է նվիրում իր գրքասեր հաճախորդներին, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

«Գիրքը մարդու լավագույն ընկերն է կյանքի ցանկացած փուլում և իրավիճակում։ Այսօր ԱրարատԲանկում իսկապես գրքախառնության տոն է և մենք ուրախ ենք, որ այս առիթը ժպիտներ է պարգևում մեր հաճախորդներին և թարմ շունչ հաղորդում իրենց առօրյային»,-ասել է Վարչության նախագահի տեղակալ Տիգրան Բադանյանը։

Միջոցառմանը միացել են նաև ԱրարատԲանկի թիմը, Վարչության և Խորհրդի անդամները։

ԱրարատԲանկը նոր հաճախորդակենտրոն մշակույթ է ձևավորում՝ արժևորելով իր հաճախորդներին, հավատարիմ մնալով «Բարձրանում ենք միասին» կարգախոսին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև