Հայաստանում 12–ամսյա գնաճը փետրվարին գրանցվել է 5,3%

03.03.2021 20:46
Հայաստանում 12–ամսյա գնաճը փետրվարին գրանցվել է 5,3%

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում գները 2021թ.–ի փետրվարին, 2020թ.–ի փետրվարի համեմատ (12–ամսյա գնաճ), ավելացել են 5,3%–ով, նշվում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։

Միաժամանակ ԱՎԿ–ի տվյալներով, փետրվարին, հունվարի համեմատ, երկրում գնաճը գրանցվել է 0,6%–ի սահմանում։

Միաժամանակ 2021-ի հունվար-փետրվարին, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գներն ավելացել են 4,9%–ով։ Հայաստանի պետական բյուջեում տնտեսական աճը 2021թ.–ն նախատեսված է 3,2%–ի սահմանում, իսկ գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։ ՀՆԱ–ի աճի մասով ԿԲ–ի նախնական կանխատեսումը (փետրվարի 1–ի դրությամբ) 2021թ.–ին կազմում է 2%–ի սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև