Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

05.03.2021 15:28
Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ  Global Finance-ի

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից կրկին ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով «2021թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Բանկն արժանացել է այս մրցանակին առևտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած գերազանց արդյունքների շնորհիվ, ինչի մասին վկայում են գործարքների ծավալային և քանակային աննախադեպ աճը, ինչպես նաև աշխարհագրական ծածկույթի ընդլայնումը:

Նշենք, որ  Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են  պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին: Global Finance ամսագրի տվյալ անվանակարգի մրցանակակիրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post