Ակբա․ նոր բրենդ՝ ոգեշնչված ու ոգեշնչող (ՎԻԴԵՈ)

11.03.2021 20:15
Ակբա․ նոր բրենդ՝ ոգեշնչված ու ոգեշնչող (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./ԱՌԿԱ/. Երիտասարդ, ժամանակակից, ինովացիոն, ոգեշնչված և ոգեշնչող, այսպիսին է նոր Ակբա–ն` նոր էջից և նոր շնչով, բայց լավագույն արժեքների ու ավանդույթների պահպանմամբ։ Բանկը վերաբրենդավորվել է, այսուհետև պարզապես Ակբա` կարճ, պարզ և հարազատ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նոր բրենդը խորհրդանշում է բանկի պատմությունն ու ապագան։ Նոր տարբերանշանը խորհրդանշում է բանկի պարույրաձև զարգացումը, տարիների պատմությունը և աճը` դեպի նոր բարձունքներ։ Նոր կարգախոսի հիմքում ոգեշնչումն է, ինչը ևս բանկի պատմության հիմքում է։

Բանկը ստեղծվել է ոգեշնչմամբ, և իր 25 տարիների ընթացքում, չնայած դժվարություններին, իրականացրել է անհնարին թվացող երազանքներ` ոգեշնչմամբ ու մեկ համոզմամբ, որ ամեն բան լավ է լինելու։ Փոխվել է բանկի բրենդը, բայց արժեքներն անփոփոխ են։ Արժեքներ, որոնց հիմքում մարդն է, փոխօգնությունն ու հոգատարությունը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ–ի կողմից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև