ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 5.5%

16.03.2021 13:46
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 5.5%

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 16-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5.5%, հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

ԿԲ–ից նաև հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 7% է: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 4% է:

ՀՀ ԿԲ–ն վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2021թ.–ի փետրվարի 2–ին` բարձրացնելով մինչև 5, 5%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև