Հայփոստը ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելութույլտվություն

16.03.2021 23:37
Հայփոստը ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելութույլտվություն

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ընկերությունը 2021թ. մարտի 11-ին ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելու թույլտվություն: Այժմ նախատեսվում է բոլոր փոստային բաժանմունքներում կենսաթոշակների վճարումներն իրականացնել նաև անկանխիկ եղանակով՝ էլեկտրոնային դրամապանակով:


Ծառայությունից օգտվելու համար կենսաթոշակառուն պարզապես պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա «Հայփոստ»-ի`իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք:

«Ուրախ ենք, որ «Հայփոստ»-ը ևս մեկ նորարությամբ է հանդես գալիս: Այս ծրագիրը ստեղծելիս մեզ համար կարևոր սկզբունք է եղել, որ կենսաթոշակառուն շարունակի սպասարկվել առավել հարմար եղանակով, և այժմ կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- նշում է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Կենսաթոշակառուն իր՝  «Հայփոստ» դրամապանակի հաշվից գումարի կանխիկացման գործարքները կատարելու է առանց միջնորդավճարի: Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաև փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև