«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 21-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում

24.03.2021 16:53
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 21-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի քսանմեկերորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվելու են սույն թվականի մարտի 24-ին Հայաստանի ֆոնդային բորսայի Abond հարթակում։ 2009թ․-ի հունվարից ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունը հանդես կգա նշված պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակում, հաղորդում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

21-րդ թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ ՀՀ դրամ՝ 8,5% արժեկտրոնի եկամտաբերությամբ, արժեկտրոնների կիսամյակային վճարման պարբերականությամբ, 3 տարի մարման ժամկետով: «Հիշեցնում ենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումը իրականցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերության կողմից սույն թվականի մարտի 4-ին Հայաստանի ֆոնդային բորսայում միանգամյա փակ եվրոպական աճուրդի միջոցով։ Թողարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱրարատԲանկի կայքէջում՝ հետևելով սույն հղմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև