ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է ավտովարկավորման հնարավորությունները KIA MOTORS ավտոսրահի հետ համատեղ

24.03.2021 19:44
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է ավտովարկավորման հնարավորությունները KIA MOTORS ավտոսրահի հետ համատեղ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր գործընկերների շրջանակը և զարգացնել ավտովարկավորման հնարավորությունները՝ հաճախորդներին ներկայացնելով ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռք բերման  գրավիչ առաջարկներ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը և KIA MOTORS ավտոսրահը համատեղ մեկնարկում  են ավտովարկավորման նոր ծրագիր՝ հաճախորդներին առաջարկելով KIA ավտոմեքենաների լայն ընտրանի` շահավետ պայմաններով: 

KIA MOTORS ընկերությունը հանդիսանում է KIA  մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է KIA մակնիշի  ավտոմեքենաների, պահեստամասերի և ներմուծված ավտոմեքենաների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկմամբ: Ունենալով մեծ փորձ մեքենաների վաճառքի և սպասարկման բնագավառում՝ KIA MOTORS ընկերության առաջնային սկզբունքն է անհատական մոտեցումը՝ ելնելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջներից և ցանկություններից: 

KIA MOTORS-ի հետ ՎՏԲ-Հայաստան Բանկի համատեղ ավտովարկավորման ծրագրի շրջանակներում վարկավորման գործընթացն առավելագույնս պարզեցված է և հարմար: Հաճախորդները կարող են ավտովարկը ձևակերպել անմիջապես ավտոսրահում՝ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է մի քանի ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է ավտոսրահ հաճախորդի ընդամենը մեկ այցի ընթացքում՝ անմիջապես ավտոսրահի և հաճախորդի միջև, որից հետո հաճախորդը կարող է անմիջապես ավտոսրահից վերցնել իր ավտոմեքենան՝ առանց վարկի տրամադրմանը սպասելու:  

Ավտովարկը տրամադրվում է հետևյալ հիմնական պայմաններով.

• վարկի գումար` 1- 28 մլն ՀՀ դրամ,

• տարեկան տոկոսադրույք՝ տարեկան 14.5%, ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող  հաճախորդների համար գործում է 1% զեղչ (փաստացի տոկոսադրույք՝ 16% -19.9%):

• կանխավճար - սկսած 10% -ից: 

Ավտովարկավորման հայտ կարող են ներկայացնել 21-ից 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները՝ ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ: 

Բանկի կողմից իրականացվում է մեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն վարկի գործողության ողջ  ընթացքում ՝ առանց որևէ լրացուցիչ վճարի: 

Ավտովարկավորման ծրագրի, գործող սակագների և միջնորդավճարների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կամ KIA MOTORS ավտոսրահի պաշտոնական կայքերում https://www.vtb.am/am/credits#avtovark# և https://www.kia.am/, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ KIA MOTORS ավտոսրահ, զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով, կամ KIA MOTORS ավտոսրահ (+374 11) 777-222 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև