130 միլիոն դրամ՝ ի աջակցություն զինծառայողների (ՎԻԴԵՈ)

31.03.2021 22:41
130 միլիոն դրամ՝ ի աջակցություն զինծառայողների (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը և ֆինանսական խմբի մյուս անդամները՝ ԱԳԲԱ Լիզինգն ու Ամունդի-ԱԿԲԱ-ն միայն վերջին ամիսների ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրամադրել են ավելի քան 130 միլիոն դրամ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Տրամադրված միջոցների զգալի մասը ձևավորվել է Ակբա բանկի թողարկած քարտերով վճարումներ կատարելու արդյունքում։

Բանկի քարտապանների կողմից կատարվող յուրաքանչյուր վճարման 0.3%-ը բանկը սեփական միջոցներից ուղղում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հնարավոր է դրամական աջակցություններ տրամադրել նաև Acbadigital հավելվածի միջոցով՝ առանց որևէ միջնորդավճարի:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցումներ է տրամադրում պատերազմում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Փոխհատուցումները տրամադրվում են միանգամյա և երկարաժամկետ՝ 20 տարի շարունակ։ Բանկի Visa Բարերար տեսակի քարտով վճարային գործառնություններ կատարելու դեպքում գործառնությունների գումարից 0.3%-ի չափով գումար բանկը նվիրաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև