25-ամյա Լիլիթը 0-ից ընտանեկան բիզնես է ստեղծել (ՎԻԴԵՈ)

06.04.2021 20:04
25-ամյա Լիլիթը 0-ից ընտանեկան բիզնես է ստեղծել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Խալաթյանների ընտանիքն իրենց փոքրիկ ռեստորան-հյուրատանը «տեղավորել» է ամբողջ Վայոց ձորը. ավանդական ուտեստները, ավանդույթները, կենցաղն ու մշակույթը 25-ամյա Լիլիթն ու իր ընտանիքը ներկայացնում են տեղացի ու արտասահմանցի հյուրերին, հայտնում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Հյուրընկալությունը Խալաթյանների ընտանիքում փոխանցվել է սերնդեսերունդ: Դեռ 1994թ.-ին Լիլիթի պապն ընդունում էր արտասահմանցի հյուրերին, ներկայացնում  լավաշի պատրաստման արարողությունը, հայկական ավանդույթները, հայկական ընտանեկան  սեղան գցում և նոր միայն ճանապարհում: Ընտանեկան հյուրասիրությունն ու ավանդույթներն այժմ Լիլիթն է շարունակում, բայց արդեն որպես բիզնես: «Ընկուզենու տակ». Խալաթյաններն այսպես կոչեցին իրենց ռեստորան-հյուրատունն ու մեկնարկեցին ընտանեկան բիզնեսը:

Լիլիթին բիզնես գիտելիքների զարգացման գործում ձեռք մեկնեց Ակբա բանկը՝ սկսնակ ձեռներեցների համար իրականացվող դասընթացով:

«Դասընթացը մեզ համար մոտիվացիայի աղբյուր դարձավ, նաև՝ կայուն կազմակերպված աշխատանքի սկիզբ, օգնեց թիմային աշխատել: Գործունեության սկզբում սա կարևոր ձեռքբերում է: Երիտասարդ լինելով մի քիչ ամբիցիոզ ես լինում, իսկ դասընթացն օգնում է, որ բիզնեսն ու աշխատանքային պրոցեսը դիտարկեմ այլ կողմով և ավելի մտածված», - նշում է երիտասարդ գործարար Լիլիթը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև